Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

«Կուզենայի մասնակից լինել այս փառատոնին, ձեզ հետ միասին ներկայացնել իմ առաջին ֆիլմը, ներկայացումը կամ իմ առաջին դերը»

«Կուզենայի մասնակից լինել այս փառատոնին, ձեզ հետ միասին ներկայացնել իմ առաջին ֆիլմը, ներկայացումը կամ իմ առաջին դերը»
11.05.2014 | 13:14

Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկեց «Արտ-ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնը: «Ի տարբերություն անցյալ տարվա, այս տարի հայտերի աննախադեպ քանակ կա (155 հայտ, ավելի քան 200 մասնակից), շատ ակտիվ են մարզերի մասնակիցները: Տասն օր շարունակ, ինչպես փառատոնի խարագիրն է հուշում, երիտասարդները համախմբելու են մեկտեղ, մեկ տանիքի ներքո»,- տեղեկացրեց փառատոնի տնօրեն Էրիկ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ: Անդրադառնալով irates.am-ի «Գոհացնո՞ւմ են երիտասարդների աշխատանքները» հարցին` ասաց, որ «Արտ-ֆեստը» նախևառաջ փորձում է հարթակ տրամադրել երիտասարդներին: «Փառատոնին մասնակցում են և՛ պրոֆեսիոնալներ, և՛ բոլորովին այլ մասնագիտություն ունեցող երիտասարդներ: Օրինակ` նախորդ տարվա լուսանկարչության «Ոսկե» մրցանակակիրը բժշկական համալսարանի ուսանող էր»:

Փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ, ԵԹԿՊԻ Թատրոնի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա ՀԵՔԵՔՅԱՆԸ նշեց, որ «Արտ-Ֆեստում» ներկայացված որոշ աշխատանքներ մասնակցել են միջազգային փառատոների և լավ արձագանք են ունեցել. «Առաջին քայլերը, որ արվում են այս փառատոնի ընացքում մեծ օգնություն են երիտասարդներին: Բացեր նույնպես կան, թատրոնի ասպարեզում շատ չեն ժամանակակից մտածողությամբ ներկայացումները, անցյալ տարի, օրինակ՝ թատրոնի բաժնում չունեցանք «Ոսկե» մրցանակակիր»:
«Ես չէի ցանական այսօր ողջույնի խոսքով հանդես գալ, ես կուզենայի մասնակից լինել այս փառատոնին, այսինքն` 20, 22 տարեկան լինել, ձեզ հետ միասին ներկայացել իմ առաջին ֆիլմը, ներկայացումը կամ իմ առաջին դերը,- փառատոնի մասնակիցներին իր խոսքը հղեց ԵԿԹՊԻ-ի ռեկտորի պաշտոնակատար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ:- Հաստատ ձեր վիճակն այս պահին գերադասելի է իմ վիճակից, դուք դեռ երիտասարդ եք և արվեստում մեծ ճանապարհ ունեք անցնելու: Գեղեցիկ նախաձեռնություն է սա: Անցյալ տարի ունեցավ շատ պարտավորեցնող սկիզբ, ինչը մեզ պարտավորեցնում է , որ այս տարի ունենա հաջող շարունակություն»: Դավիթ Մուրադյանը նշեց, որ սպասում են հետաքրքիր սխալների, որովհետև երիտասարդ արվեստագետն ի տարբերություն վարպետների, ունի մի մեծ առավելություն` սխալվելու իրավունք. «Բայց գերադասելի է, որ հետաքրքիր սխալվի, Կոլումբոսի նման սխալվի, ով վստահ էր, որ ինքը Հնդկաստան է գնում, արդունքում Ամերիկա գնաց: Ահա այդպիսի սխալներ, որոնց արդյունքում հայտնաբերվում է բոլորվին նոր աշխարհագրական հասցե կամ բոլորովին նոր գեղարվեստական հասցե, և ծնվում է նոր արվեստագետ կամ մենք տեսնում ենք այն հեռանկարը, որ կա այս կամ այն երիտասարդի մեջ: Այ սա այսպիսի փառատոների լավագույն արդյունքն է»:
Հավելենք, որ «Արտ-ֆեստը» ընդգրկում է արվեստի վեց ճյուղ` թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն): Փառատոնն այս տարի կրում է «Մեկ տանիքի ներքո» խորագիրը: Նվիրվում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, «Արտ-ֆեստ» փառատոնի հիմնադիրԱրմեն Մազմանյանի հիշատակին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ